

Մերոնց Համար ՀԿ
Կենտրոնն ապահովում է ծանր սոցիալական պայմաններում հայտնված տարեցներին խնամքով, հոգատարությամբ և ապահով միջավայրով։
- հավաքված IMAST-ում
- $26,952
- նախագիծ
- 18
Հիմնադրամի մասին
2023 թվականն էր, երբ «Մերոնց Տուն» խնամքի կենտրոնում հայտնվեց արցախյան հերոսամարտերի բովով անցած 90-ամյա մի պապիկ՝ քշված պատերազմական փոթորիկներից ու կքված ճակատագրի հարվածներից։ Բայց նա ուժեղ ոգի ուներ, և մենք հասկացանք, որ պետք է օգնել այդ ոգուն՝ դրսևորվելու ոչ թե սոսկ մնացած օրերի ու տարիների հաշվարկով, այլև իմաստության տարածման ուղիով, որն անհրաժեշտ գանձ է հաջորդ սերունդների համար։ Պապիկը ոչ տուն ուներ, ոչ սոցիալապես ապահով հարազատներ, ոչ էլ հնարավորություն՝ օգտվելու որակյալ խնամքից։ Բայց ուներ մեկ բան՝ կյանքի և արժանապատիվ ծերություն ունենալու հույս և իրավունք։
Նա մենակ էր, խոցելի, լռությամբ կրում էր տարեցների տառապանքը, որը հանգրվանել էր նրա բիբերի անկյուններում։ Եվ այդ օրը մեզ համար շրջադարձային դարձավ․ որոշեցինք, որ դրվագային օգնությունից պետք է անցում կատարել խնդիրների հիմնարար լուծման քաղաքականության։ «Մերոնց Համարը» պետք է դառնա այնպիսի կենտրոն, որը ոչ թե պարզապես խնամք կտրամադրի, այլ կդառնա ջերմ ընտանիք այն մեծերի համար, ովքեր ինչ-ինչ խնդիրների հետևանքով հայտնվել են ծանր սոցիալական և անելանելի վիճակում։
Այսօր մեր տեսլականն ավելին է, քան պարզապես օգնության ձեռք մեկնելը։
Մենք ուզում ենք փոխել վերաբերմունքը, ստեղծել միջավայր, որտեղ տարեցները կապրեն սիրո, ուշադրության, հոգատարության մեջ։ Որտեղ ոչ ոք միայնակ չի լինի, որտեղ յուրաքանչյուրն իր տանը կլինի։ Որտեղ ոչ ոք իրեն ավելորդ չի զգա, որովհետև նրանք՝ իմաստության այդ «շտեմարանները», կարևոր են և պահանջված։
«Մերոնց Համարը» ծնվեց ոչ թե պարզապես կարեկցանքից, այլ հավատից, և մենք պատրաստ ենք այն վերածել իրականության։
Նախագծեր

Դարձեք Վալերի պապիկի խնամակալը նրան երեքամսյա անվճար խնամքով ու կացարանով ապահովելու համար
Օգնել$55
$2,250-ից

Ստեղծե՛նք փոքրիկ ֆերմա «Մերոնց տան» տարեցների համար
Օգնել$1,360
$4,567-ից

Դարձեք լեգենդար Արաքսյա տատիկի խնամակալը
Հաշվետվություն$2,262
$2,254-ից

Դարձեք Ռաֆիկ պապու խնամակալը
Հաշվետվություն$2,252
$2,252-ից

Դարձեք Սլավա պապու խնամակալը
Հաշվետվություն$2,252
$2,252-ից

Դարձեք Վալերի պապիկի խնամակալը
Հաշվետվություն$2,252
$2,252-ից

Դարձեք լեգենդար Արաքսյա տատիկի խնամակալը
Հաշվետվություն$2,254
$2,254-ից

Օգնենք Եկատերինային վերականգնել առողջությունը
Հաշվետվություն$1,507
$1,507-ից

Դարձեք Սլավա պապու խնամակալը
Հաշվետվություն$2,261
$2,252-ից

Դարձեք Վիգեն պապիկի խնամակալը
Հաշվետվություն$400
$400-ից

Դարձեք Վալերի պապիկի խնամակալը
Հաշվետվություն$2,261
$2,252-ից

Դարձեք լեգենդար Արաքսյա տատիկի խնամակալը
Հաշվետվություն$2,254
$2,254-ից

Դարձեք Ռաֆիկ պապու խնամակալը
Հաշվետվություն$2,252
$2,252-ից

Դարձեք Արտեմ պապու խնամակալը
Հաշվետվություն$515
$762-ից

Դարձեք Վանիկ պապիկի խնամակալը
Հաշվետվություն$698
$698-ից

Դարձեք լեգենդար Արաքսյա տատիկի խնամակալը
Հաշվետվություն$698
$698-ից

Դարձեք Վալերի պապիկի խնամակալը
Հաշվետվություն$720
$698-ից

Դարձիր Ռաֆիկ պապիկի խնամակալը
Հաշվետվություն$699
$699-ից
Այս պահին ակտիվ հանգանակություններ չկան․ տեսեք ավարտվածները։