Ընկերությունների համար
Բարությունը դարձրեք ձեր բրենդի մասը
IMAST-ի հետ ձեր ընկերությունը կարող է փոխել մարդկանց կյանքը Հայաստանում, և ձեր թիմն ու հաճախորդները կտեսնեն դա։
Միասին օգնելու երեք եղանակ
Ինչու IMAST
Միայն ստուգված հիմնադրամներ
Յուրաքանչյուր հիմնադրամ անցնում է անկախ իրավական և ֆինանսական ստուգում, իսկ նվիրատուները ստանում են հաշվետվություններ։
Տեսանելիություն բոլոր ալիքներում
Ձեր բրենդը՝ հավելվածում, կայքում և IMAST-ի սոցցանցերում։
Ուժեղ ԿՍՊ պրոֆիլ
Իրական, չափելի ներդրում, որն ամրապնդում է հաճախորդների, գործընկերների և աշխատակիցների վստահությունը։
PR և համատեղ առաջխաղացում
Համատեղ արշավներ և պատմություններ, որոնք ներկայացնում են ձեր ընկերությունը որպես սոցիալական փոփոխությունների առաջատար։
Մեզ հետ արդեն աշխատում են
Ընկերություններ, որոնք արդեն բարիք են գործել IMAST-ի հետ։
Freedom BrokerԿրկնապատկման գործընկեր․ 31 նախագիծ հաջողությամբ կրկնապատկվեց։
EvocaԲանկի աշխատակիցները կատարեցին սահմանամերձ գյուղերի երեխաների 100 «նամակ Ձմեռ պապին»։
VIVAԿրկնապատկեց 5 երեխաների հանգանակությունները՝ 5 000 000 դրամ երկարատև բուժման համար։
New City ProjectsԱջակցեց HFC-ի բոլոր ակտիվ հանգանակություններին՝ 10 նախագիծ։
MayroԱմսական աջակցում է «Գրեթե նպատակին» նախագծերին՝ օգնելով ավարտին հասցնել։
Nairi InsuranceՏրամադրեց $1 000 կրկնապատկման համար՝ 60 ամանորյա նվեր զոհված հերոսների երեխաներին։
YoHealthԳործարկեց քայլերով նվիրատվություններ․ 5 000 000 000 քայլ դարձավ օգնություն։
EasyPayVMF-ի ուսանողական կրթաթոշակների կրկնապատկման գործընկեր․ կրկնապատկվեց 6 նախագիծ։
Background ProductionԿրկնապատկեց «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հանգանակությունը․ աջակցություն ստացավ 10 երեխա։
Եկեք քննարկենք
Պատմեք ձեր ընկերության մասին, և մենք կառաջարկենք ձեզ հարմար ձևաչափը։