Ինչպես է-ը ստուգում շահույթ չհետապնդող կազմակերպություններին

IMAST-ը ունի մշակված հատուկ ստուգման մեթոդաբանություն՝ գործընկեր կազմակերպություններին վավերականացնելու համար

Ստուգում

Մենք համագործակցում ենք անկախ պրոֆեսիոնալ իրավաբանների ու ֆինանսիստների հետ, որոնք շահույթ չհետապնդող կազմակերպություններին տալիս են հեղինակության ու վստահելիության գործակից։

Գործընթաց

Մասնագետներն ուսումնասիրում են կազմակերպությունների իրավական կարգավիճակը, զեկույցները, տարեկան հաշվետվությունները և սոցիալական հաշիվները՝ բացառելու խաբեության կամ խարդախության հավանականությունը։

Ստուգվում է

  • Կազմակերպության իրավաբանական կարգավիճակը
  • Կազմակերպության գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը
  • Կազմակերպության գործունեության թափանցիկությունը
  • Դատական վեճերի առկայությունը և բարի համբավը
  • Հարկային հաշվառման վարման առկայությունը և հարկային պարտավորությունների բացակայությունը
  • Կազմակերպության ֆինանսավորման աղբյուրների առկայությունը և գործունեության անընդհատությունը
  • Նախկինում իրականացրած նախագծերի հաշվետվությունները
  • Իմաստում տեղ գտած նախագծերի ֆինանսական վերլուծություն

Ստուգման շրջանակը

Անկախ աուդիտ-գործընկերAskConsult

Իրավաբանական ստուգում

  1. Կազմակերպության իրավաբանական կարգավիճակը
  2. Գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը
  3. Գործունեության թափանցիկությունը
  4. Ներգրավվածությունը դատական վեճերում, բարի համբավը

Ֆինանսական ստուգում

  1. Հաշվապահական և հարկային հաշվառումը, հարկային պարտավորությունների կատարումը
  2. Գործունեության անընդհատությունը
  3. Ֆինանսավորման աղբյուրների առկայությունը
  4. Նախկինում իրականացրած ծրագրերը

Երեք փուլ

Փաստաթղթերի հայցում և տեղեկատվության ինքնուրույն հավաքագրում, հավաքագրված փաստաթղթերի ուսումնասիրություն, կարծիքի տրամադրում։

  1. 01

    Փուլ 1

    Փաստաթղթերի հայցում և տեղեկատվության ինքնուրույն հավաքագրում

    Առաջին քայլով ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթեր են հայցվում կազմակերպությունից, իսկ մասնագետները հավաքագրում են նաև համացանցի բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունը։

    Հայցվող փաստաթղթերը

    • Կազմակերպության գրանցման վկայական
    • Հիմնադիր փաստաթղթերը
    • Ղեկավար մարմինների որոշումների օրինակներ
    • Աշխատանքային պայմանագրերի օրինակներ
    • Քաղվածք աշխատողների և ծառայություններ մատուցողների վերաբերյալ
    • Նվիրատվությունների հավաքագրման եղանակների մասին տեղեկանք
    • Հարկային հաշվետվություններ
    • Աուդիտորական եզրակացություն (առկայության դեպքում)
    • Ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն
    • Այլ անհրաժեշտ փաստաթղթեր

    Բավարար փաստաթղթերի և տեղեկատվության առկայության դեպքում միայն անցում է կատարվում երկրորդ փուլին։

  2. 02

    Փուլ 2

    Հավաքագրված փաստաթղթերի և տեղեկատվության ուսումնասիրություն

    Մեր մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրում են տրամադրված բոլոր փաստաթղթերը՝ կանոնադրությունը, հարկային և ֆինանսական հաշվետվությունները, աուդիտորական եզրակացությունները և դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը։ Բացահայտված անհամապատասխանություններն ու թերությունները բաժանվում են ըստ ռիսկայնության։

    Ինչ ենք ստուգում փաստաթղթերից բացի

    • Պաշտոնական կայք և սոցիալական էջեր
    • Բաց աղբյուրներ
    • datalex.am
    • petekamutner.am
    • azdarar.am
    • Զանգվածային լրատվության միջոցներ
  3. 03

    Փուլ 3

    Կարծիքի տրամադրում

    Ուսումնասիրության արդյունքում մասնագետները կարծիք են տրամադրում հայտնաբերված թերությունների վերաբերյալ, և ձևավորվում է համագործակցության ռիսկայնության աստիճանը։ Իմաստը որոշում է կայացնում կախված այդ աստիճանից։

    Յուրաքանչյուր կազմակերպություն ստանում է ռիսկայնության աստիճան

    • Ցածր ռիսկ

      Համագործակցությունը շարունակվում է, մասնագետները կարող են տրամադրել առաջարկություններ հետագա զարգացման համար։

    • Միջին ռիսկ

      Մասնագետներն առաջարկում են թերությունների վերացման տարբերակներ, համագործակցությունը դիտարկվում է արձագանքից հետո։

    • Բարձր ռիսկ

      Կազմակերպությունը չի հաղթահարում ստուգումը, և նրա մուտքը հարթակ չի թույլատրվում։

Ձեր վստահությունը մեր հարթակի նկատմամբ մեր ամենաբարձր առաջնահերթությունն է։ Ստուգման գործընթացի վերաբերյալ ցանկացած հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ։