

Կյանքի ճանապարհ
Հիմնադրամն աջակցում է էպիլեպսիա և բարդ նյարդային հիվանդություններ ունեցող երեխաներին՝ օգնելով նրանց ստանալ անհրաժեշտ հետազոտություններ, դեղորայքային բուժում և բժշկական աջակցություն։
- հավաքված IMAST-ում
- $101,555
- նախագիծ
- 8
Հիմնադրամի մասին
Մեր մասին
«ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» բարեգործական հիմնադրամը միակ հիմնադրամն է Հայաստանում, որը զբաղվում է էպիլեպսիա և այլ բարդ նյարդային հիվանդություններ ունեցող երեխաների առողջական խնդիրներով։
Օժանդակում է նրանց դեղորայքային բուժման, հետազոտությունների անցկացման (ՄՌՏ, ԷԷԳ, ՊԷՏ-ԿՏ, գենետիկ հետազոտություններ), վիրահատությունների իրականացման հարցում։
Ցավոք սրտի, այս հիվանդությամբ տառապող երեխաների թիվը շատ մեծ է։
Այս պահին միայն «Արաբկիր» բժշկական համալիրում հաշվառված է շուրջ 4000 հիվանդ երեխա, որոնց մեծ մասն ապրում է սոցիալական ծանր պայմաններում՝ ֆինանսական և բարոյական օգնությունից զուրկ։ Հետազոտություններն ու բուժումը բավականին թանկ արժեն, ինչը շատ ընտանիքների համար անհասանելի երազանք է։ 60-65% երեխաներ ապրում են իրենց մայրիկների հետ միասին, ովքեր միայնակ են զբաղվում երեխաների խնամքով և չեն աշխատում։
Հիմնադրամի առաքելությունն է յուրաքանչյուր երեխայի, ըստ անհրաժեշտության և հնարավորության, ապահովել համապատասխան բժշկական հետազոտություններով և բուժմամբ։
Հիմնադրամի շահառուներն են էպիլեպսիայով և այլ բարդ նյարդային հիվանդություններով հիվանդ երեխաները, ովքեր ուզում են ապրել, պայքարել, հաղթել հիվանդությանը և ժպտալ աշխարհին։ Նրանք պետք է ապրեն լիարժեք կյանքով, ինչպես իրենց հասակակիցները։
Էպիլեպսիան բուժվող հիվանդություն է, այդ թվում արմատական, իսկ ժամանակակից դեղամիջոցների շնորհիվ այն հնարավոր է հսկողության տակ պահել։
«ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» բարեգործական հիմնադրամը ստեղծել է Ելենա Բաղդասարյանը, ում որդին ունեցել է էպիլեպսիա և հաղթահարել այն։
Նախագծեր

Օգնե՛նք Անուշին պայքարել էպիլեպսիայի դեմ՝ անցնելով անհրաժեշտ հետազոտությունը
Օգնել$50
$4,701-ից

Օգնեք 9-ամյա Մոնիկային հաղթահարել ծանր էպիլեպսիան
Հաշվետվություն$21,290
$21,283-ից

Օգնեք Մարիային հաղթահարել էպիլեպսիան մեկընդմիշտ
Հաշվետվություն$21,290
$21,280-ից

Օգնեք Սամվելին հաղթահարել էպիլեպսիան
Հաշվետվություն$21,280
$21,280-ից

Գոռն ունի կենսական վիրահատության կարիք
Հաշվետվություն$21,280
$21,280-ից

Օգնեք Անուշիկին հաղթահարել էպիլեպսիան
Հաշվետվություն$11,659
$11,659-ից

Օգնե՛ք տասնյակ երեխաների հաղթահարել էպիլեպսիան
Հաշվետվություն$635
$635-ից

Տվեք Անուշիկին և ևս 5 երեխայի էպիլեպսիան հաղթահարելու հնարավորություն
Հաշվետվություն$4,071
$4,071-ից
Այս պահին ակտիվ հանգանակություններ չկան․ տեսեք ավարտվածները։