Բոլոր հիմնադրամները

Տեխնոլոգիական Կրթություն Հիմնադրամ

Հիմնադրամն աջակցում է Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը՝ օգնելով մարզերի բնակիչներին, Արցախից տեղահանված անձանց, պատերազմի վետերաններին և հաշմանդամություն ունեցող անձանց ստանալ բարձրորակ կրթական հնարավորություններ։

Կրթական
հավաքված IMAST-ում
$3,633
նախագիծ
3

Հիմնադրամի մասին

Մեր մասին

Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է Armenian Code Academy-ի կողմից 2022 թվականին: 

Մեր առաքելությունը

Հիմնադրամի առաքելությունն է խթանել կայուն զարգացումը ողջ Հայաստանում՝ հասանելի դարձնելով բարձրորակ տեխնոլոգիական կրթությունը:

Մեր տեսլականը

Մեր տեսլականն է ունենալ ուժեղ և զարգացած տեղական համայնքներ, որոնց հասանելի է առաջատար տեխնոլոգիական կրթությունը և որոնք կապված  են գլոբալ աշխարհին։ Սա թույլ է տալիս համայնքի անդամներին ապրել և զարգանալ իրենց ծննդավայրում՝ չկտրվելով աշխարհից։

Մեր գործունեությունը

Հիմնադրման օրվանից հիմնադրամը տրամադրել է տեխնոլոգիական կրթության համար ավելի քան 1000 ամբողջական և մասնակի կրթաթոշակներ մարզերի բնակիչներին, Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, պատերազմի վետերաններին և հաշմանդամություն ունեցող անձանց: Հիմնադրամը մշակել է բազմաթիվ կրթական ծրագրեր տեխնոլոգիական կրթության առաջին հայալեզու թվային հարթակի համար՝ հասանելի դարձնելով ուսումնական ռեսուրսները ողջ երկրում՝ կոտրելով լեզվական խոչընդոտները և ապահովելով, որ բարձրորակ տեխնոլոգիական կրթությունը հասանելի լինի ավելի լայն լսարանի համար:

Նախագծեր