Բոլոր հիմնադրամները

Դասավանդի՛ր հանուն Հայաստան

Կրթական հիմնադրամի նպատակն է նվազեցնել կրթական անհավասարությունը ուսուցիչ-առաջնորդների միջոցով, որոնք օգնում են աշակերտներին բացահայտել իրենց ներուժը և դառնալ փոփոխության առաջնորդներ իրենց համայնքներում։

Կրթական
հավաքված IMAST-ում
$3,460
նախագիծ
4

Հիմնադրամի մասին

Մեր մասին

Հայաստանի կրթական ճգնաժամը մեղմելու  նպատակով մենք պետք  է սկիզբ դնենք առաջնորդական շարժման, որը կհանգեցնի կրթական արդարության, իսկ առաջնորդությունը սկսվում է մեր համայնքներից, այնտեղ բնակվող մեր աշակերտներից, և ղեկավարվում ուսուցիչների կողմից:

Մեր առաքելությունն ու տեսլականը

«Դասավանդի'ր Հանուն Հայաստանի» հավատում է, որ մեր համայնքները լի են անսահման հնարավորություններով, և մեր աշակերտներն ունեն այդ ներուժը բացահայտելու հնարավորությունը: Մեր ուսուցիչների միջոցով նպատակ ունենք խթանել առաջնորդությունը մեր աշակերտների շրջանում՝ միաժամանակ ստեղծելով հարյուրավոր և հազարավոր լուսավոր կետեր ողջ ազգով մեկ. այդ լուսավոր կետերը հետագայում կարող են վիթխարի փոփոխությունների սկզբնակետեր հանդիսանալ մեր ազգի համար:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նպատակն է ստեղծել առաջնորդների շարժում` ներգրավելով Ուսուցիչ-առաջնորդներին և աշակերտներին։ Մեր յուրաքանչյուր քայլ ամրագրված է 2050 թվականի խոստման մեջ: Մենք հավատում ենք, որ մինչ մեր աշակերտները դառնան 25 տարեկան, նրանց համայնքն ու երկիրը վերափոխված կլինեն իրենց իսկ ջանքերով: Նրանք են փոփոխությունների և նորարարությունների հեղինակները։

Մեր ներազդեցությունը

Որպես Teach For All գլոբալ ցանցի անդամ՝ ներկայումս 110 Ուսուցիչ-առաջնորդ գորքում է ավելի քան 150 դպրոցներում՝ ներազդելով ավելի քան 38,000 աշակերտների վրա՝ ինչը կազմում է Հայաստանի դպրոցականների մոտ 20%։ Նրանց դասարանները ցուցաբերել են 16% բարելավում ուսումնական արդյունքներում՝ գերազանցելով Աշխարհային Բանկի տարածաշրջանային չափանիշը՝ նկատելի առաջընթաց գրանցելով քննադատական մտածողության և կիրառական ուսուցման ոլորտներում։

Նախագծեր