

Street Ball Armenia
Street Ball Armenia-ն խթանում է փողոցային սպորտի և քաղաքային մշակույթի զարգացմանը Հայաստանում՝ ստեղծելով հասանելի, ակտիվ և համայնքային միջավայր երեխաների, երիտասարդների, մարզիկների ու արվեստագետների համար։
- հավաքված IMAST-ում
- $0
- նախագիծ
- 0
Հիմնադրամի մասին
Մեր մասին
Street Ball Armenia-ն հիմնադրվել է 2023 թվականին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանի կողմից։ Կազմակերպության հիմքում կա մի գաղափար՝ սպորտը և փողոցային մշակույթը կարող են միավորել մարդկանց, կենդանացնել հանրային տարածքները և նոր հնարավորություններ ստեղծել երիտասարդների համար։
Street Ball Armenia-ն իր ծրագրերն իրականացնում է Հայաստանի տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում՝ կազմակերպելով սպորտային և մշակութային միջոցառումներ, մրցաշարեր ու համայնքային նախաձեռնություններ։ Վերջին երեք տարիների ընթացքում մեր միջոցառումներին մասնակցել է ավելի քան 10,000 մարդ, իսկ լսարանի ընդհանուր ընդգրկումը գերազանցել է 150,000-ը։
Առաքելություն
Մեր առաքելությունն է զարգացնել փողոցային սպորտն ու քաղաքային մշակույթը Հայաստանում՝ դրանք հասանելի դարձնելով երեխաներին, երիտասարդներին, ընտանիքներին, մարզիկներին, արվեստագետներին և համայնքներին։
Մենք հավատում ենք, որ սպորտը երիտասարդներին տալիս է կարգապահություն, ինքնավստահություն, ընկերություն, նպատակ և անվտանգ միջավայր՝ աճելու համար։ Փողոցային մշակույթն էլ նրանց տալիս է սեփական ձայնը լսելի դարձնելու և ստեղծագործաբար արտահայտվելու հնարավորություն։
Տեսլական
Մեր տեսլականն է ունենալ Հայաստան, որտեղ սպորտը, մշակույթն ու համայնքային կյանքը հասանելի են բոլորին՝ անկախ տարիքից, բնակության վայրից կամ հնարավորություններից։
Ծրագրեր
Մենք կազմակերպում ենք տարատեսակ միջոցառումներ, մրցույթներ և մրցաշարեր հետևյալ ուղղություններում՝ 3x3 Բասկետբոլ , փողոցային ֆուտբոլ 3v3 , Հիփ-հոփ և Բռեյքկինգ , Շախմատ ,Գրաֆիտի՝ նոր և երիտասարդներին հետաքրքրող այլ միջոցառումներ։
Նվիրատվությունների շնորհիվ մենք կարող ենք շարունակել մեր սոցիալական աշխատանքները որոնք այս տարիների ընթացքում կատարվել են մեր սեփական միջոցներով՝ տեղադրել բասկետբոլի օղակներ և ֆուտբոլային դարպասներ, զարգացնել համայնքային խաղադաշտերը, աջակցել փողոցային արվեստի ծրագրերին, խթանել առողջ ապրելակերպը, սպորտն ու հայ մարզիկներին, ինչպես նաև համայնքային նախաձեռնությունների միջոցով օգնել անտուն կենդանիներին՝ կերակրելով, բուժելով և նրանց համար սիրով լի ընտանիք գտնելով։