Բոլոր հիմնադրամները

Երաժշտություն հանուն ապագայի

Հիմնադրամն աջակցում է հայ պատանի տաղանդավոր երաժիշտներին՝ օգնելով նրանց ստանալ կրթական, մասնագիտական և միջազգային զարգացման հնարավորություններ դասական երաժշտության ոլորտում։

Կրթական
հավաքված IMAST-ում
$5,642
նախագիծ
4

Հիմնադրամի մասին

ՄԵՆՔ ԱՊԱԳԱՆ ԵՆՔ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը (M4FF) ստեղծվել է 2019թ. Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, ով նաև հանդիսանում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահը: 

Այս հանձնառությամբ նշանավորեց մի կարևոր ճանապարհորդության սկիզբ՝ նվիրված նոր սերնդին, հայ պատանի տաղանդին և դասական երաժշտությանը:

Հիմնադրամի ստեղծումն արտացոլում է մեր խորը հավատը երաժշտության և արվեստի փոխակերպող ուժի հանդեպ: M4FF-ում մենք խորապես հավատում ենք հայ տաղանդի ներուժին, իսկ մեր պատմությունը նվիրված է կայուն և լուսավոր ապագայի ստեղծմանը, որտեղ դասական երաժշտությունը շարունակում է մնալ այն համընդհանուր լեզուն, որը սահմաններ չի ճանաչում:

ՏԵՍԼԱԿԱՆ

Միավորվելով դասական երաժշտության շուրջ՝ ստեղծել լուսավոր ապագա հայ տաղանդների համար:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Ապահովել կրթական և մասնագիտական աճ՝ կազմակերպելով վարպետության դասեր 


2. Ուղի հարթել դեպի միջազգային ասպարեզ՝ ընձեռելով բեմական փորձի հնարավորություններ Հայաստանում և արտերկրում


3. Կերտել զարգացած երաժիշտների սերունդ՝ կազմակերպելով թանգարանային այցեր


4. Ծանոթացնել լավագույն կատարողական դպրոցներին՝ տրամադրելով հրավիրատոմսեր լավագույն դասական համերգներին


5. Ապահովել ազատ միջազգային հաղորդակցություն՝ անցկացնելով օտար լեզվի դասեր


6. Աջակցել հայ տաղանդների նպատակներին՝ տրամադրելով կրթաթոշակ 

ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ՄԵՐ ՆԵՐԿԱՆ 

Հիմնադրամի՝ «երեխաները մեր ներկան են» հայեցակարգը մարտահրավեր է նետում այն ավանդական գաղափարին, որ երեխաները բացառապես ապագայի կրողներն են, և ընդգծում նրանց նշանակությունը ներկայում՝ այսօր կարևորելով պատանի սերնդի նկատմամբ ունեցած մեր բարձր պատասխանատվությունը: 

Որպես այդ գաղափարի կրողներ՝ մենք վստահ ենք, որ էական և վճռորոշ դեր կարող ենք կատարել մեր երեխաների կյանքի հաջողության ձևավորման գործում: Այսօր աջակցելով պատանի տաղանդավոր երաժիշտներին՝ մենք ստեղծում ենք խոստումնալից միջավայր, որին նրանք արժանի են և որտեղ կարող են ծաղկել:

Այս գիտակցումը թույլ է տալիս մեզ գնահատել այն արժեքը, որը նրանք ստեղծում են մեր երկրի մշակութային կյանքում, քանի որ հենց նրանք ունեն անսահման ներուժ փոխելու մեր աշխարը:

Միացե՛ք մեր առաքելությանը և դուք էլ ձեր ներդրումն ունեցեք հայ տաղանդաշատ երեխաների լուսավոր ապագայի կերտման մեջ:

Նախագծեր