

«Լուսաստղ» Հասարակական Կազմակերպություն
Կազմակերպությունն օգնում է հաշմանդամություն ունեցող երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքներին հաղթահարել իրենց առջև ծառացած խնդիրները։
- հավաքված IMAST-ում
- $0
- նախագիծ
- 0
Հիմնադրամի մասին
Մեր մասին
«Լուսաստղ» ՀԿ-ն հիմնադրվել է 1999 թվականին։ Կազմակերպության առաքելությունն է՝ շահերի
պաշտպանության միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծմանը, իսկ
տեսլականը՝ ձևավորել ներառական հասարակություն, որտեղ յուրաքանչյուր անձ ունի արժանապատիվ կյանքի
հնարավորություն։
Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում մշտապես գործակցել է պետական, հասարակական և
միջազգային կառույցների հետ՝ նպատակ ունենալով բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի
որակը, պաշտպանել նրանց իրավունքները և ապահովել լիարժեք ներգրավվածություն հասարակության բոլոր
ոլորտներում։
Ծառայություններ
Կազմակերպությունը Լոռու մարզում գործունեություն ծավալելով՝ մատուցում է տարբեր սոցիալական և կրթական
ծառայություններ։ Մասնավորապես՝ «Ադա» ցերեկային կենտրոնում շուրջ 80 երեխայի տրամադրվում են լոգոպեդի, հոգեբանի, արտթերապիստի, էրգոթերապիստի, հատուկ մանկավարժի և սոցիալական աշխատողի ծառայություններ։
Իրականացվում են հոգեկան առողջության պահպանման և զբաղվածության խթանման ծրագրեր հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար։
Կազմակերպվում են իրազեկման արշավներ, մասնակցային գործընթացների ուսուցում, համայնքային ջատագովություն՝ ներառական միջավայրի ձևավորման նպատակով։
2024թ. «Լուսաստղ» ՀԿ-ն ծառայություններ է մատուցել ավելի քան 120 երեխայի և 500-ից ավելի երիտասարդի։
Կազմակերպությունը գործադրում է բոլոր ջանքերը՝ ձևավորելու մի հասարակություն, որտեղ հաշմանդամություն
ունեցող անձինք լիարժեք և հավասարապես ներգրավված են բոլոր գործընթացներում։