Բոլոր հիմնադրամները

Կողբ հիմնադրամ

«Կողբ» հիմնադրամն աջակցում է Հայաստանում կրթության, մշակույթի և սպորտի զարգացմանը՝ նպաստելով մարզային համայնքների հզորացմանը և մարդկանց կյանքի որակի բարելավմանը։

Կրթական
հավաքված IMAST-ում
$3,680
նախագիծ
2

Հիմնադրամի մասին

Մեր մասին

«Կողբ» հիմնադրամը հիմնադրվել է 2013 թվականին՝ աջակցելու և նպաստելու Հայաստանում կրթության, մշակույթի և սպորտի զարգացմանը: «Կողբ» հիմնադրամը զգալի ազդեցություն է թողնում հեռավոր վայրերում ապրող մարդկանց կյանքի վրա: Հիմնադրամի աշխատանքն օգնում է ավելի լավ ապագա ստեղծել Հայաստանի և հատկապես մարզերում բնակվող մարդկանց համար և կառուցել ավելի ուժեղ Հայաստան:

Մեր առաքելությունն ու տեսլականը

Մեր առաքելությունն է կրթական, մշակութային և սպորտային նախագծերի իրականացման միջոցով նպաստել կյանքի որակի բարելավմանը Հայաստանում

Մեր տեսլականն այնպիսի Հայաստանն է, որտեղ բարեգործական հիմնադրամներն անելիք չունեն:

Մեր նպատակները

«Կողբ» հիմնադրամը կենտրոնացած է հետևյալ նպատակների վրա.

  • Բարելավել կրթության որակը Հայաստանում, հատկապես՝  մարզային համայնքներում
  • Հզորացնել մարզային համայնքները և բարելավել  կյանքի որակը

Մեր արժեքները

Ազատություն. կամավոր վարքագիծ որը մեր հիմնադիրները, դիմորդները, ներդրողները, հովանավորները և գործընկերները ցուցադրում են առանց ակնկալիքների:

Ազնվություն. ֆինանսների և գործառնությունների թափանցիկություն:

Պատասխանատվություն. խոհեմություն նպատակներին հասնելու ծախսերում:

Արդարություն. ռեսուրսների բաշխման օբյեկտիվ չափանիշներ:

Կատարելություն. շարունակական գերազանցություն կրթության միջոցով:

Նախագծեր