

Կենարար Հիմնադրամ
Կենարար հիմնադրամն աջակցում է Հայաստանի գյուղաբնակ երեխաներին և երիտասարդներին՝ օգնելով նրանց ստանալ կրթական, մշակութային և սոցիալական զարգացման հնարավորություններ իրենց համայնքներում։
- հավաքված IMAST-ում
- $4,363
- նախագիծ
- 7
Հիմնադրամի մասին
Մեր մասին
Կենարար հիմնադրամը ստեղծվել է 2024 թվականին Մարթա Խոսրովյանի կողմից՝ համոզմամբ, որ յուրաքանչյուր երեխա, անկախ բնակության վայրից, պետք է հնարավորություն ունենա կրթվելու, զարգանալու և իր ապագան կերտելու սեփական
համայնքում։ Գաղափարը դեռևս ձևավորվել է 2020 թվականի պատերազմի դժվար օրերին, երբ կար հստակ գիտակցում, որ հայրենիքի անվտանգությունն ու ամրությունը սկսվում Է կրթված, մտածող և նպատակասլաց սերնդից։
Այս գաղափարի հիման վրա էլ հիմնադրամը նպատակ ունի աջակցել Հայաստանի գյուղաբնակ երեխաներին ու երիտասարդներին՝ լուծելով կրթական, մշակութային և սոցիալական այն հիմնախնդիրները, որոնք խոչընդոտում են նրանց աճին և համայնքում մնալու ցանկությանը։
Մեր Առաքելությունը
Կենարար հիմնադրամի առաքելությունն է՝ աջակցել Հայաստանի գյուղաբնակ երեխաների կրթական առաջընթացին, ձևավորել առողջ, ինքնուրույն մտածող ու համայնքի զարգացմանը նվիրված սերունդ, բացահայտել և զարգացնել պատանիների ու երիտասարդների ներուժը՝ կրթության, մշակույթի, մասնագիտության և արժեքային դաստիարակության միջոցով։
Մեր նպատակ է, գյուղաբնակ երեխաների համար ստեղծել այնպիսի հնարավորությունների հարթակ, որ գյուղում ապրելը պատճատառ չդառնա զրկված լինելու այն հնարավորություններից, որոնք նրանց պետք են կրթության և
զարգացման համար, այլ հակառակը՝ գյուղում ապրելը լինի առավելություն արարելու, ստեղծագործելու, վեր հանելու սեփական հնարավորությունները և փոփոխություն բերելու իրենց միջավայրում։
Կենարարն առաջնորդվում է այն գաղափարով, որ համայնքը կարող է աճել ու հզորանալ միայն, երբ երեխաներն իրենց ապագան տեսնում են հենց այդ համայնքում։
Մեր Տեսլականը
Կենարար հիմնադրամը պատկերացնում է մի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր
երեխա, անկախ բնակության վայրից, ունի լիարժեք կրթվելու, զարգանալու և
համայնքում իր տեղն ու դերը գտնելու հնարավորություն։
Նախագծեր

Օգնե՛նք գյուղաբնակ երեխաներին ձեռք բերել ապագայի մասնագիտություններ
Օգնել$365
$644-ից

Աջակցե՛նք գյուղաբնակ երեխաներին զարգացնել առաջնորդության հմտությունները
Հաշվետվություն$488
$488-ից

Օգնե՛նք գյուղաբնակ երեխաների համար ստեղծել ակտիվ և զարգացնող ամառ
Հաշվետվություն$260
$260-ից

Մաքրենք Հայաստանի բնակավայրերը աղբից
Հաշվետվություն$278
$278-ից

Աջակցեք Էլենին և գյուղաբնակ աշակերտներին՝ ստեղծելով նոր կրթական հնարավորություններ
Հաշվետվություն$1,127
$1,127-ից

Մաքրենք Հայաստան բնակավայրերը աղբից
Հաշվետվություն$720
$700-ից

Աջակցեք գյուղաբնակ աշակերտներին՝ ստեղծելով նոր կրթական հնարավորություններ
Հաշվետվություն$1,125
$1,125-ից
Այս պահին ակտիվ հանգանակություններ չկան․ տեսեք ավարտվածները։