Բոլոր հիմնադրամները

«Կաթիլ» բարեգործական հիմնադրամ

«Կաթիլ» բարեգործական հիմնադրամն աջակցում է շաքարային դիաբետ ունեցող երեխաներին և երիտասարդներին՝ օգնելով նրանց ստանալ անհրաժեշտ բուժպարագաներ, մասնագիտական խնամք և հոգեբանական աջակցություն։

ԲժշկականՍոցիալական
հավաքված IMAST-ում
$16,274
նախագիծ
8

Հիմնադրամի մասին

Մեր մասին

«Կաթիլ» բարեգործական հիմնադրամը ղեկավարում է Կարինե Մխիթարյանը, ով 2011թ.-ից իրականացնում է Հայաստանի և Արցախի շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանն ուղղված բարեգործական ծրագրեր:

Մեր տեսլականը

Նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը և ուժեղացմանը, Հայաստանի բնակչության կյանքի որակի բարելավմանը
Առողջապահական, սոցիալական, տնտեսական, իրավական և գիտակրթական ոլորտներում մասնագետների պատրաստմանը և վերաորակավորմանը։

Մեր ծրագրերը

Ամառային ճամբար
Յուրաքանչյուր տարի Հայաստանի և Արցախի շաքարային դիաբետ ունեցող 35 երեխա մասնակցում են միշաբաթյա ճամբարի՝ բուժանձնակազմի հսկողությամբ, հատուկ սննդակարգով, ուսուցողական հատուկ ծրագրով:

Բուժպարագաների տրամադրում
Հայաստանի և Արցախի շաքարային դիաբետ ունեցող երեխաներից ավելի կարիքավորներին (համաձայն հաստատված չափորոշիչների) տրամադրում ենք գլյուկոմետրի թեստ-երիզներ, ծակիչներ, ինսուլինային գրիչ-ներարկիչներ:

Հոգեբանական աջակցություն
Տրամադրվում է խմբային և անհատական աջակցություն թե՛ երեխաներին, թե՛ նրանց ծնողներին կամ մոտ հարազատներին:

Նախագծեր