Բոլոր հիմնադրամները

Հայրենիքի զարգացման նախաձեռնությունների հիմնադրամ

HDIF հիմնադրամն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներում ապրող կանանց՝ օգնելով նրանց ձեռք բերել ձեռագործ աշխատանքների և ձեռնարկատիրական հմտություններ, ստեղծել եկամուտ և ապահովել իրենց ընտանիքների կայունությունը։

հավաքված IMAST-ում
$0
նախագիծ
0

Հիմնադրամի մասին

Մեր մասին

Հայրենիքի զարգացման նախաձեռնությունների հիմնադրամի (HDIF) կողմից կյանք ստացած ձեռագործ աշխատանքները, 2013 թվականից ի վեր, խթանում են հայկական հարուստ մշակույթի վերածնունդը։ Կազմակերպության գործունեութունը տարածվել է ավելի քան 15 համայնքում, ձեռագործ իրերն էլ ստեղծվում են հենց այդ համայնքների սոցիալական բարդ պայմաններում գտնվող կանանց կողմից, որոնց հիմնադրամը սովորեցնում է գործել հելյունով և շյուղերով, իսկ ստեղծված աշխատանքները գտնում են իրենց գնորդներին Գերմանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։

Մեր առաքելությունը

HDIF-ը կյանքի է կոչվել ստեղծելու ու խթանելու տնտեսական կայուն զարգացման ծրագրեր գյուղական համայքներում՝ խոցելի խմբերի համար։ Հիմանադրամի հիմնական առաքելությունն է իրագործել այս նպատակը կանանց իրավունքներն ու հնարավորությունները ընդլայնելով՝ օգտագործելով նրանց ձեռագործ աշխատանքներ ստեղծելու հմտությունները։

Մեր նպատակները

  • Կանանց զինել անհրաժեշը գիտելիքով՝ անկախ ու հաջողակ ձեռնարկատերեր դառնալու համար
  • Առաջարկել աշխատատեղեր Հայաստանի գյուղական համայքներում ապրող կանանց և տղամարդկանց համար
  • Ստեղծել ֆինանսական կայունություն գյուղական հմայանքներում ապրող ընտանիքների համար

Մեր նախագծերը 

  • Դասընթացներ, որոնք զարգացնում են շահառուներին բիզնես հմտությունները, փոխանցում են գիտելիքներ ֆինանսական կառավարման, մարքեթինգի, և համայնքահեն տուրիզմի մասին
  • Գործի դնել շահառուների «ոսկե ձեռքերը», ստեղծել ձեռագործ իրեր և ընձեռել հնարավորություն վաճառելու իրենց աշխատանքները 

HDIF-ը հետխորհդային տարածաշրջանում միակ շահույթ չհետապնդող կազմակերպությունն է, որը վաստակել է «Առևտրի համաշխարհային կազմակերպության» կողմից կարգավիճակ։ 

Գլխին տանիք, սեղանին հաց, կրթություն երեխաներին։