Բոլոր հիմնադրամները

Հայորդի հիմնադրամ

Հիմնադրամն աջակցում է պատերազմի հետևանքով ծնողին կորցրած երեխաներին և զոհված հայորդիների ընտանիքներին՝ օգնելով նրանց ստանալ հոգեբանական և սոցիալական աջակցություն։

ԲժշկականԿրթականՍոցիալական
հավաքված IMAST-ում
$154,775
նախագիծ
122

Հիմնադրամի մասին

Մեր մասին

2020 թվականի պատերազմից հետո Վաչե Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշմամբ դրվեցին «Հայորդի» նախաձեռնության հիմքերը: Նախորդ երեք տարիների ընթացքում Վաչեի ու մի խումբ կամավորների ջանքերով, ինչպես նաեւ բազում նվիրատուների շնորհիվ պատերազմի զոհերի երեխաների համար իրականացվել են մի շարք ծրագրեր ու միջոցառումներ, որոնցից ամենամասշտաբայինը «Հայորդի» ամենամյա ճամբարն է:

Հիմնադրամի ծրագրերի շահառուներն են եղել 2016 թվականից մինչև վերջին պատերազմական դեպքերի հետևանքով զոհված հայորդիների ընտանիքները: Սեպտեմբերի 19-ից հետո ծրագրերի շահառուների թիվն ավելացել է:

Մեր առաքելությունը 

Պատերազմի ժամանակ ծնողներին կորցրած երեխաներին աջակցելը դարձել է «Հայորդի» հիմնադրամի նպատակը: Հիմնադրամի ծրագրերի շրջանակներում երեխաները հաճախում են խմբակներ, ստանում են մասնագիտական աջակցություն և օգնություն: 

Մեր նախագծերը

«Հայորդի» ճամբար․ մասնակիցները պատերազմի հետեւանքով իրենց ծնողին կորցրած երեխաները Արցախի եւ Հայաստանի գրեթե ողջ տարածքից, ինչպես նաեւ Աղավնոյից եւ Բերձորից տեղահանված երեխաները:

«Խոխա» կենտրոնը , որն առաջին անգամ բացվել էր Կարմիր շուկայում 2021թ., 3-6 տարեկան արցախցի խոխեքի համար է: Դասավանդվում է ազգային պար, երգ, նկարչություն, կենցաղավարություն և այլն: Երեխաները ամեն պարապմունքի սկզբում երգում են Արցախի օրհներգը: Իրար հետ հաղորդակցվում են միմիայն Արցախի բարբառով:

«Մայրենիք»․ ծրագրի նպատակն է շնորհակալ լինել այն մայրերին, որոնք  հայրիկի զոհվելուց հետո ստիպված են լինում միայնակ հոգալ բոլոր կարիքները: Հոգատար հայրենակիցները պատասխանատվություն են ստանձնում 5 ամիս շարունակ դրամական աջակցություն տրամադրել ընտանիքներին:

Նախագծեր