Բոլոր հիմնադրամները

ԴԷԿԱՎՎԱ Հիմնադրամ

Հիմնադրամն աջակցում է համայնքային զարգացմանը՝ ներդնելով ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնք օգնում են ընտանիքներին և անհատներին ստանալ կրթական, աշխատանքային սոցիալական կայուն աջակցության հնարավորություններ։

ԲժշկականԿրթականՍոցիալական
հավաքված IMAST-ում
$118,382
նախագիծ
69

Հիմնադրամի մասին

Մենք՝ <<Դէկավվա>> -ն ենք

2024-ից սկսած՝ հիմնադրամը դարձավ վստահելի աջակցության ու հույսի աղբյուր այն ընտանիքների համար, որոնք բախվում են լուրջ դժվարությունների։ Կարևորելով աշխատանքի և ուսման առկայությունը  տրամադրում ենք անհրաժեշտ աջակցություն՝ կրթության և աշխատանքի հարցերում, առողջությանը նպաստող՝ բժշկական հարցերով, ինչպես նաև  կահույքի, տեխնիկայի և անհրաժեշտ այլ պարագաների տեսքով։ 
Մեր համագործակցությունը տեղական կազմակերպությունների հետ օգնում է բարելավել մարդկանց կյանքի որակը, ստեղծելով կայունություն և նոր հնարավորություններ իրենց ապագայի համար։

Մեր առաքելությունը

Մեր նպատակն է՝ աջակցել ընտանիքներին, ովքեր հայտնվել են ծանր իրավիճակներում, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց և անհատներին, բարելավել նրանց կյանքի պայմանները և տալ նրանց նոր հնարավորություններ։ Այդ ամենը  ոչ միայն ֆինանսական աջակցությամբ, այլ նաև ստեղծելով անձնական և մասնագիտական աճին նպաստող միջավայր:

Մեր Նախագծերը

Մենք աջակցում ենք հետևյալ խոցելի խմբերին՝

  • Ճգնաժամային իրավիճակում հայտնված ընտանիքներին
  • Հաշմանդամություն ունեցող անձանց
  • Բազմազավակ ընտանիքներին
  • Միայնակ մայրերին
  • Աջկցության կարիք ունեցող Անհատներին

Մենք շարունակում ենք մեր աշխատանքը, և այս պահին  Ձեր աջակցությունը կարևոր է հետագա մեր ընդլայնված աշխատանքները իրագործելու հարցում։

Նախագծեր