Բոլոր հիմնադրամները

Ժպիտների քաղաք

Հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին ու երիտասարդներին՝ օգնելով նրանց ստանալ անհրաժեշտ բուժում և խնամք։

Բժշկական
հավաքված IMAST-ում
$388,477
նախագիծ
29

Հիմնադրամի մասին

Մեր մասին

«Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է աջակցելու քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին ու երիտասարդներին։ Մեր գործունեության 25 տարիների ընթացքում շարունակաբար կազմակերպել ենք մեր բուժառուների որակյալ բուժման գործընթացը։

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է լինել քաղցկեղով հիվանդ երեխաների և նրանց ընտանիքների կողքին՝ օգնելու արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվարին ճանապարհը։ Այն կատարելու ճանապարհին մենք ձգտում ենք անել ամեն ինչ՝ Հայաստանում ուռուցքաբանությունը և արյունաբանությունը զարգացնելու համար։

Մեր նպատակը

Մեր նպատակն է աջակցել բժիշկներին և բուժ․ հաստատություններին, որպեսզի նրանք կարողանան ապահովել բարձրորակ ախտորոշում և արդյունավետ բուժում իրենց բուժառուների համար։

Մեր նախագծերը

  • Բժշկական բուժումներ
  • Հոգեբանական աջակցություն
  • Բնակարան ծնողների համար
  • Աջակցություն պետական նպաստներ գտնելու և դիմելու հարցում

Մեր ծրագրերից շատերը ուղղված են նաև հասարակական գիտակցության բարձրացմանը։

Մենք կանք, որպեսզի օգնեքն քաղցկեղի դեմ պայքարող մեր բոլոր բուժառուներին։

Նախագծեր