Բոլոր հիմնադրամները

Մանկական զարգացման հիմնադրամ

Մանկական զարգացման հիմնադրամը երեխաների պաշտպանության և զարգացման ոլորտում գործող կազմակերպություն է, որը Հայաստանի տարբեր համայնքներում աջակցում է երեխաների կրթական, սոցիալական և զարգացման կարիքներին։

հավաքված IMAST-ում
$0
նախագիծ
0

Հիմնադրամի մասին

Մեր մասին

Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է իր ճանապարհը 2002 թվականին՝ ներառական կրթության ծրագրից, իսկ 2009 թվականին գրանցվել է որպես առանձին հիմնադրամ։ Այս տարիների ընթացքում հիմնադրամն իրականացրել է ավելի քան 60 սոցիալական ծրագիր, փոխել ավելի քան 6000 երեխայի կյանք և ստեղծել աջակցող միջավայր հազարավոր ընտանիքների համար։ Այսօր հիմնադրամը գործում է Երևանի, Արենիի, Ջերմուկի, Վայքի, Վեդիի, Ջրվեժի և Արաքսի զարգացման կենտրոններում, որտեղ ամեն ամիս ավելի քան 1000 երեխա ստանում է զարգացման, կրթական և մասնագիտական աջակցություն։

Սիրով երեխաների կողքին՝ հանուն զարգացման․ սա է Մանկական զարգացման հիմնադրամի կարգախոսը։

Մեր առաքելությունը

Ապահովել երեխաների զարգացման, վերականգնման և սոցիալական ներառմանն ուղղված համապարփակ աջակցություն՝ բազմամասնագիտական ծառայությունների միջոցով։ Մենք աշխատում ենք երեխաների և նրանց ընտանիքների հետ՝ խթանելով անհատական ներուժի բացահայտումը, ընտանիքների կարողությունների ուժեղացումը և համայնքներում ներառական միջավայրի ձևավորումը։

Մեր տեսլականը

Նպաստել այնպիսի հասարակության կերտմանը, որտեղ յուրաքանչյուր երեխա ունի զարգանալու, կրթական և սոցիալական կյանքին մասնակցելու և արժանապատիվ կյանք ապրելու հավասար հնարավորություն։ Մենք ուզում ենք, որ Հայաստանն ունենա կայուն, ներառական և աջակցող համակարգ, որտեղ երեխաների իրավունքները, կարիքներն ու հնարավորությունները ճանաչված և պաշտպանված են։

Մեր ծրագրերը

Հիմնադրամը տրամադրում է բազմամասնագիտական ծառայություններ՝ ներառյալ հոգեբանական, կրթական, սոցիալական և վերականգնողական աջակցություն երեխաներին՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքներն ու հնարավորությունները։

Մենք հավատում ենք, որ երեխայի առաջընթացը սկսվում է ընտանիքից։ Այդ պատճառով ծնողներն ու խնամակալները մեր աշխատանքի առանցքում են՝ ստանալով շարունակական խորհրդատվություն, ուղղորդում և մասնագիտական աջակցություն յուրաքանչյուր փուլում։

Բայց մենք կանգ չենք առնում այստեղ․ համագործակցելով համայնքների հետ՝ միասին ձևավորում ենք ներառական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա ոչ միայն զարգանում է, այլև զգում է իրեն ընդունված, կարևոր և լիարժեք մասնակից։