

Կարիտաս Արեգակ հիմնադրամ
Կենտրոնն աջակցում է հաշմանդամություն և զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքներին՝ օգնելով նրանց ստանալ մասնագիտական աջակցություն, զարգացնել իրենց կարողությունները և լիարժեք ներգրավվել հասարակություն։
- հավաքված IMAST-ում
- $14,870
- նախագիծ
- 4
Հիմնադրամի մասին
Մեր մասին
2000-ականների սկզբին Գյումրիում մի խումբ մասնագետներ նկատեցին այն խնդիրները, որոնց բախվում էին զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքները։ Հասարակությունից մեկուսացված, նրանք հաճախ փակված էին տանը՝ չունենալով մասնագիտական աջակցություն և անհրաժեշտ խնամք ստանալու հնարավորություն։
Հենց այս իրավիճակը փոխելու նպատակով ծնվեց Արեգակի գաղափարը՝ ստեղծել կենտրոն։ Այսօր մեր կենտրոնը, որն օժտված է ժամանակակից սարքավորումներով և հարմարություններով, տարեկան ընդունում է ավելի քան 150 երեխայի՝ 0-18 տարեկան և 18 տարեկանից բարձր 50 երիտասարդի և նրանց ընտանիքների՝ շարունակելով իր առաքելությունը՝ ստեղծել հավասար հնարավորություններ բոլորի համար։
Մեր առաքելությունը
Մեր առաքելությունը հաշմանդամություն և զարգացման առանձնահատկություն ունեցող անձանց հզորացումն է՝ ստեղծելով հնարավորություններ աճի, զարգացման և հասարակության մեջ լիարժեք ներգրավման համար։ Մեր ներառական ծրագրերի, կայուն գործելակերպի և հոգատար վերաբերմունքի միջոցով մենք ձգտում ենք կերտել այնպիսի ապագա, որտեղ յուրաքանչյուր ոք, անկախ իր կարողություններից, կարող է իրացնել իր ողջ ներուժը և նպաստել աշխարհն ավելի լավը դարձնելուն։
Մեր նախագծերը
Մեր գործունեությունը չի սահմանափակվում միայն կենտրոնի ներսում։ Մենք ակտիվորեն համագործակցում ենք տարբեր կառույցների և անհատների հետ՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են լիարժեք զարգանալ և իրացնել իրենց ներուժը։ Մենք նաև արագ արձագանքում ենք համայնքի կարիքներին. օրինակ՝ վերականգնողական ծառայություններ ենք մատուցում պատերազմի մասնակիցներին։
Նախագծեր

Ապահովեք Կատրինին և նրա ընկերներին համալիր թերապիաներով
Հաշվետվություն$3,613
$3,613-ից

Ապահովեք Կատրինին և նրա ընկերների համալիր թերապիաներով
Հաշվետվություն$3,632
$3,613-ից

Վարդուհին և նրա պես 54 երեխա կենսական թերապիաների կարիք ունի
Հաշվետվություն$5,250
$5,250-ից

Ապահովե՛ք 100 երեխայի ֆիզիկական թերապիայով
Հաշվետվություն$2,375
$2,375-ից
Այս պահին ակտիվ հանգանակություններ չկան․ տեսեք ավարտվածները։