Բոլոր հիմնադրամները

Հայ Մայրեր

«Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ-ն աջակցում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին՝ օգնելով ստանալ անվճար վերականգնողական թերապիա, անհրաժեշտ սարքավորումներ և սոցիալական աջակցություն։

ԲժշկականՍոցիալական
հավաքված IMAST-ում
$25,962
նախագիծ
7

Հիմնադրամի մասին

Մեր մասին

«Հայ Մայրեր» բարեգործական հկ-ն հիմնադրվել է 2012 թվականին Նարինե Մանուկյանի կողմից: Կազմակերպությունն աջակցում է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող ավելի քան 700 երեխաների, որոնք ապրում են կարիքավոր ընտանիքներում` Երևանում և ՀՀ բոլոր մարզերում: 

Մեր առաքելությունը

Կազմակերպության առաքելությունն է բարելավել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակը:

Մեր նախագծերը

Կազմակերպության ներքո գործում են երկու «Երազի տուն» կենտրոններ՝

1. «Երազի տուն 1» մանկական վերականգնողական կենտրոն 

2. «Երազի տուն 2»  ներառական զարգացման կենտրոն 

Այս երկու կենտրոններն տրամադրում են.

  • Անվճար վերականգնողական թերապիա և սարքավորումներ մանկական ուղեղային կաթվածով երեխաներին 
  • Աշխատանքային ուսուցում և սարքավորումներ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի, զոհված հերոսների ընտանիքի անդամների և Արցախից տեղահանված կանանց համար
  • Երեխաների համար ներառական միջոցառումներ
  • Աջակցություն ծնողներին
  • Սնունդ, հիգիենայի պարագաներ և դեղամիջոցներ COVID-19 համաճարակի և 44-օրյա պատերազմի ժամանակ
  • Աջակցություն Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին

Նախագծեր