

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն (AMAA)
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA) աջակցում է Հայաստանում կարիքավոր ընտանիքներին և անհատներին՝ օգնելով նրանց ստանալ կրթական, բժշկական, սոցիալական և հոգևոր-մշակութային աջակցություն։
- հավաքված IMAST-ում
- $15,063
- նախագիծ
- 7
Հիմնադրամի մասին
Մեր մասին
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA) ստեղծվեց Հայ Ավետարանական եկեղեցիների կողմից 1918 թ. հունիսի 7-ին, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: 1988թ. երկրաշարժից անմիջապես հետո, ինչպես ամբողջ աշխարհը, AMAA-ն նույնպես կատարեց անհրաժեշտը՝ երկրաշարժից տուժած հայ ժողովրդի ցավը մեղմելու համար, ցուցաբերեց օգնություն՝ սննդի, հագուստի, դեղորայքի, բժշկական սարքավորումների տեսքով: 1991թ. Հայաստանի անկախացումից եւ AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի պաշտոնական գրանցում ստանալուց հետո Երեւանում բացվեց ընկերակցության կենտրոնական գրասենյակը:
AMAA-ն աջակցում է հայ ժողովրդի հոգևոր և նյութական կարիքների բավարարմանը, ոգեշնչում և ծառայում նրան:
AMAA-ի Հայաստանի մասնաճյուղը համոզված է, որ ժողովրդի բարոյական և հոգևոր ամուր հիմքերը կարևոր են արդար հասարակության ձևավորման համար:
Մեր առաքելությունը
Մեր առաքելությունն է նպաստել Հայաստանի ժողովրդի բարեկեցությանը. օգնել ժողովրդի կյանքի բարելավմանը` կարիքավորներին տրամադրելով ֆինանսական, բժշկական օգնություն, կրթական, մշակութային ծառայություններ, նաև աջակցություն աշխատանք չունեցողներին:
Մեր նախագծերը
Որպես քրիստոնեական կազմակերպություն՝ AMAA-ն անշահախնդրորեն ծառայում է մարդկանց, հատկապես՝ անապահով ընտանիքներին:
Մեր ազդեցության ոլորտներն են՝
- Կրթություն
- Առողջապահություն
- Տնտեսություն
- Սոցիալական ապահովություն
- Հոգևոր-մշակութային կապ
Նախագծեր

Օգնե՛նք Նազելիին պայքարել քաղցկեղի դեմ և մնալ իր 8-ամյա դստեր կողքին
Օգնել$1,510
$5,200-ից

Օգնե՛նք տիկին Անահիտին հոգալ ամենօրյա կարիքները
Հաշվետվություն$1,699
$1,688-ից

Վերանորոգե՛ք Ռուզաննա տատիկի տանիքն ու ապահովե՛ք նրան անհրաժեշտ դեղորայքով
Հաշվետվություն$945
$930-ից

Օգնե՛նք Ալբերտ պապիկին թեթևացնել իր առօրյան
Հաշվետվություն$846
$688-ից

Օգնե՛նք տիկին Կարինեին ապրել անվտանգ ու արժանապատիվ պայմաններում
Հաշվետվություն$1,063
$1,063-ից

Օգնե՛նք տիկին Անահիտին ապրել ավելի լուսավոր և բարեկարգ տանը🏠
Հաշվետվություն$1,025
$1,025-ից

Էրիկան ունի կենսական դեղամիջոցի կարիք
Հաշվետվություն$7,975
$7,975-ից
Այս պահին ակտիվ հանգանակություններ չկան․ տեսեք ավարտվածները։