Բոլոր հիմնադրամները

4090 Բարեգործական հիմնադրամ

Հիմնադրամն աջակցում է հայրենիքի պաշտպաններին՝ օգնելով նրանց ստանալ կրթություն, մասնագիտական վերապատրաստում և աշխատանքի նոր հնարավորություններ Հայաստանում արժանապատիվ ապագա կառուցելու համար։

Կրթական
հավաքված IMAST-ում
$4,890
նախագիծ
3

Հիմնադրամի մասին

Մեր մասին

«4090 Բարեգործական» հիմնադրամը հիմնադրվել է 2021 թվականին՝ բարձրացնելու մեր հայրենիքի պաշտպանների կյանքի որակը՝ կրթության միջոցով։ Մենք հավատում ենք, որ կրթական հնարավորությունները և կրթության հասանելիությունը կաջակցի մեր հայորդիներին կերտել նրանց արժանապատիվ ապագան իրենց իսկ հայրենիքում՝ Հայաստանում։ 

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է ստեղծել կրթության և հետագա մասնագիտական զարգացման լավագույն հնարավորությունները հայենիքի պաշտպանների համար։

Մեր ծրագրերը

  • Կրթաթոշակները պատերազմի մասնակից մեր հայորդիներին՝ աջակցելու նրանց բարձրագույն կրթություն ստանալու հարցում
  • Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, որոնք կզարգացնեն հայորդիների հմտությունները՝ նրանց առաջ բացելով աշխատանքային նորանոր դռներ
  • Աջակցություն աշխատանք փնտրելու և գտնելու գործում
  • Մենթորություն և աջակցության ծրագրեր

Հրմնական նախագծերից զատ, հիմանդրամը նաև կազմակերպում է մի շարք միջոցառումներ, որոնք նպաստում են վետերանների խնդիրների իրազեկմանը և նշում նրանց ձեռքբերումները: Միջոցառումները ներառում են՝ գիտաժողովներ, աշխատաժողովներ և համերգներ:

«4090 Բարեգործական» հիմնադրամը պարտավորվում է օգնել հայրենիքի պաշտպաններին բացահայտել իրենց ողջ ներուժը և կառուցել պայծառ ապագա իրենց և իրենց ընտանիքների համար:

Նախագծեր